Ամառային ճամբարի 4 օր

Այսօր ամառային ճամբարի 4 օրն էր։ Դե ինչպես ասել էի ես արդեն ընկեր Զառայի ջոկատից եմ։ մենք առաջին հերդին պառալոնե ֆորմաներից պատրաստեցինք տարբեր բաներ։ Օրինակ ես պատրաստեցի բազմոց և զրահասայլ։ Պատրաստելուց անմիջապես հետո մենք գնացինք նախաճաշելու, հետո մենք գնացինք էստաֆետային խաղեր խաղալու։ Դե խաղալուց հետո մենք  անպայման վազեցինք հանդերձարան և սկսեցինք պատրաստել լողալուն։ Բոլոր պատրաստ շտապեցին լողափ և սկսեցին լողալ։ Ջուրը այս 4 օրերի ընթացքում այսքան տաք և հաճելի չէր եղել։ Շատ զվարճալի էր։ Դե այսօր այսքանը։

Ամառային ճամբարի3 օր

Այսօր մեր ամառային ճամբարի 3 օրն էր։ Մեզ մոտ այսօր մարզական օր էր և այդ պատճառով  մենք միանգամից գնացինք մայր դպրոց։ Բոլորը աշխատեցին իրենց խմբերով։ Դրանից հետո մենք ետ եկանք Բ4։ Այնպիսի մի իրավիճակ էր տեղի ունեցել, որ մեր տնօրեն ընկեր Ռիման վատ էր իրեն զգում և այդ պատճառով նրան փոխարինեց ընկեր Սոնան։ Դե ինչպես ասել էի ես ընկեր Սոնայի ջոկատում էի, բայց քանի որ ընկեր Սոնան չէր կարող աշխատել, նրա ջոկատի բոլոր սովորողներին ցրեց մնացաց խմբերը։ Այնպես ստացվեց, որ ես հայտնվեցի ընկեր Զառայի ջոկատ։ Անկեղծ ասած ես կուզեի լինել ընկեր Զառայի ջոկատում։ Ընկեր Զառայի ջոկատի հետ մենք գնացինք նախաճաշելու։ Դե ինչպեք հիշում ես ասել էի, որ մենք դեռ ընկեր Սոնայի ջոկատում պատրաստել էինք սառուցիկներ, քանի որ երեկ սառուցիկները չէին հասցռել սառչեին մենք այսօր համտեսեցին սառուցիկները նրանք շատ համեղ էին։ Հետո մենք գնացինք էստտագետային խաղեր խաղալու, քանի որ միանգամից չի կարելի ուտելուց հետո լողալ։ Դե էստաֆետային խաղեր խաղալուց հետո մենք գնացինք լողալու։ Ջուրը այս անգամ շատ տաք էր։ Դե մեր օրվա անելիքները այսքանն էին։

Ամառային ճամբարի 2 օր

Այսօր մեր ամառային ճամբարի 2 օրն էր։ Մեր օրը սկսվեց ընդհանուր պարապմունքից, հետո մենք գնացինք դասարան և սկսեցինք քննարկեր Ջան գյուլումը կամ Համբարձման տոնը։ Քննարկումներից հետո մենք գնացինք Բաղշյանի այգի և սկսցինք շաղալ, իսկ մեր խաղալու ժամանակն ընկեր Սոնան և մեր դասարանից մի քանի տղաներ գնացել էին գնելու այն ամեն ինչը, ինչ որ մեզ պետք էրի գալու սառուցիկներ պատրաստելու համար։ Դե հավանաբար է, որ այդ գործողությունից հետո մենք գնացինք խոհանոց և սկսեցինք պատրաստել սառուցիկները, բայց քանի որ նրանց շատ ժամանակ է պետք  սառչելու համար, այդ պատճառով մենք այսօր չհասցրեցինք համտեսել դրանք, բայց անկայման վաղը կհամտեսենք։ Մենք խողանոցից չէինք շտապում հեռանալ, այնտեղ մնացինք և ընկեր Սոնան բաժանեց նախաճաշը։ Եվ քանի ուտելուց հետո անմիջապես չի կարելի լողալ, այդ պատճառով մենք գնացինք բակ և սկսեցինք խաղալ վալեյբոլ։ Դե արդեն ասացի, որ մենք պետք է լողաինք և բոլորը անհամբեր գնացին պատրաստվելու, որպեսզի լողանք։ Պատրաստվելուց 10 րոպե անց մենք արդեն լողափում էինք։ Ջուրը ճիշտ է սառն էր, բայց հաճելի։ Մենք լողցինք մոտավորապես 30 րոպե։ Լողալուց հետո մենք գնացինք երգի դասասենյկ և պատրաստվեցինք կրթահամալիրի գալիք հարսանիքին։ Դե ինչ այսքանով մենք ավառտեցինք մեր օրը։

Ճամփորդություն դեպի Խոր Վիրապ-Տափի բերդ

Մենք շաբաթ օրը, ամսի 25-ին ունեցանք ճափորդություն դեպի Խոր Վիրապ և Տափի բերդ։ Այս ճամփորդությանը կրկին մասնակցեց իմ եղբայր Հայկը։ Ամենասկսբում մենք գնացինք Խոր Վիրապ։ Այնտեղ ինձ համար ամենատպավորիչը այն էր, որ մենք իջանք այն փոսը, որտեղ 14 տարի պահել են Գրիգոր Լուսավորչին։ Հետո մենք շարժվեցինք դեպի Տափի բերդ։ Տափի բերդից մենք դուրս եկանք և գնացինք ինչ որ դաշտ և սկսեցին  խաղալ տարբեր խախեր։ Այդքանով մենք վերջացրինք մեր ճամփորդությունը։ Ինձ համար ամենատպավորիչը եղավ փոս իջնելը։

Ամառային Ճամբարի 1 օր

Այսօր մեր Ամառային Ճամբարի 1 օրն է: Ուրբաթ օրը մեր 4.1 դասարանի Ավետի ծնունդն էր: Եվ այդ պատճառով Ավետը մեզ հյուրասիրեց պաղպաղակ: Դրանից հետո մենք ետ եկանք դասարան եւ նախապատրաստվեցինք մեր հունիսի 1-ին կայանալիք ճամփորդությանը: Հետո մենք գնացինք խոտի դաշտ եւ բաժանվեցինք երկու մասի: Մի մասը խաղում էր ֆուտբոլ, իսկ մյուս մասը վալեյբոլ: Դրանից հետո մենք եկանք դասարան եւ սկսեցինք գրել, թե մենք ինչ ենք արել այսօր:

Ավանդապատումներ-Ծաղկեվանք կամ Կույս Վարվառայի քարայր-Համբարձում

1 օրյա ճամփորդություն դեպի Արա լեռ
Ճամփորդության համար անհրաժեշտ իրեր
ուսապարկ
ջրի շիշ
արևապաշտպան գլխարկ
ձեռնոց և մեկ-երկու աղբի տոպրակ
անձրեւանոց
Ամենակարեւորը լավ տրամադրություն

Ավանդապատումներ

Ըստ ավանդության, լեռը կոչվել է Արա գեղեցիկ արքայի անունով:  Խորենացին բերելով Արա Գեղեցիկի և Շամիրամի պատմությունը այն համարում է իրական, զերծ առասպելաբանությունից: Ասորեստանի թագուհի` Շամիրամի դեմ ճակատամարտի ժամանակ, Արան իր զորքը դասավորել էր Արա լեռան ստորոտում: Շամիրամը դիրքավորվել էր Հատիսի լանջին: Համաձայն լեգենդի` Արա լեռը դա հենց Արա գեղեցիկի մարմինն է, որը ընկել էր ճակատամարտի ժամանակ: Հեռվից այն իրոք նմանվում է, ձեռքերը կրծքին դրած, պառկած մարդու: Հաճախ զբոսաշրջիկներից կարելի է լսել. «բարձրացանք ձեռքերի ուղղությամբ» կամ «թեքվեցինք դեպի ոտքերը»: «Ձեռքերը» դա լեռան միջնամասն է, իսկ «ոտքերը»` արևելյան մասը. այնտեղ է գտնվում ամենաբարձր կետը: «Քիթ» են անվանում, գագաթի արևմտյան մասում ցցվող` ժայռազանգվածը, որի պաշտոնական անունը Աքլորաքար է (2511 մ):

Ծաղկեվանք կամ Կույս Վարվառայի քարայր

Լեռան լանջերին է գտնվում Ծաղկեվանքը, որի պատճառով էլ լեռը կոչվել է նաև Ծաղկեվանքասար: Ավանդույթի համաձայն քրիստոնեությունն ընդունելու համար հալածանքի ենթարկվելով իր հարազատ հորից, Վառվառա անունով կույսը թաքնվում է այս այրի մեջ: Ըստ մի այլ լեգենդի, Ծաղիկ անունով մի կույս աղջիկ էր ապրում։ Իշխաններից մեկը հավանում է նրան և ուզում է բռնի տիրանալ։ Ծաղիկը վախենալով փախչում է Արայի լեռ և թաքնվում քարայրում։ Լեռան ստորոտում նա հանդիպում է մի հովվի, ով գառներ էր արածեցնում և խնդրում ոչ մեկին չհայտնել իր տեղը։ Զայրացած իշխանը սկսում է փնտրել Ծաղիկին նրան պատժելու համար, հանդիպում է հովվին, հովիվը վախենում է նրանից և հայտնում Ծաղիկ կույսի տեղը։ Ծաղիկը տեսնելով, որ իշխանը ուր որ է կհասնի իրեն, բարձրանում է հսկա ժայռին և իրեն ներքև նետում։ Այդ պահին մատնիչ հովիվը իր ոչխարներով քարանում է։ Ծաղկի անվամբ էլ Արայի լեռան վրայի մատուռը կոչվում է Ծաղկեվանք։ Մատուռի կտուրից կաթացող ջուրը համարվում է Ծաղիկ կույսի արցունքները։ Մարդիկ գալիս են և տանում այդ ջրից, հավատալով, որ այն կբուժի իրենց  աչքերը։

kam.png

Համբարձում
Համբարձում քրիստոնեական տոն։ Սահմանվել է ի հիշատակ Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի վերջին օրերի (ըստ քրիստոնեական եկեղեցու ուսմունքի՝ Քրիստոսը խաչելությունից 3 օր անց հարություն է առել և իր աշակերտներին 40 օր այցելելուց հետո, համբարձվել երկինք)։ Համբարձումը պատկանում է շարժական տոների թվին, ունի 35 օրվա շարժականություն (ապրիլի վերջից մինչև հունիսի սկիզբը), տոնվում է Զատկի 40-րդ օրը, հինգշաբթի։ Ծագումով կապվում է նախաքրիստոնեական տոնացույցին, արտահայտել է մեռնող և հառնող Աստծու, բնության զարթոնքի, վերածնության գաղափարները։

Ամառային ճամբարի ուսումնական պլան 2019

Ճամբարային օրակարգ

09:00-09:30` առավոտյան ընդհանուր պարապմունք

09:30 -14:00` ճամբարային նախագծեր

12:00-12:30` ընդմիջում

14:00-17:00` երկարացված օրվա տարատարիք ճամբար

Ծրագիրն ըստ օրերի՝

Մայիսի 27 երկուշաբթի

Ընդհանուր պարապմունք` 9.00-9.15
Ճամբարային անհատական պլանի քննարկում, բլոգային աշխատանք, օրվա աշխատանքի բաժանում
Պատրաստվում են Ժայռ ռազմամարզական ճամբարին-հունիսի 9-11
Հայրենագիտական խաղ, մրցույթ- ազգային խաղեր
Պաղպաղակուտոցի
Ճամբարային ընթերցանություն, այց կենտրոնական ընթերցասրահ ՝  «Ճամբարի իմ ընկեր գիրքը»

Մայիսի 29 չորեքշաբթի

Ընդհանուր պարապմունք` 9.00-9.15
4-րդ դասարանցիների մարմնակրթության ստուգատես
Պատրաստվում ենք Համբարձման տոնի
Հեծանվավարություն
Ֆուտբոլային հանդիպում
Ճամբարային ֆեյշնի ֆլեշմոբ
Օրվա ամփոփում, հաջորդ օրվա անելիքներ

Մայիսի 30 հինգշաբթի

Ընդհանուր պարապմունք` 9.00-9.15
Մարզական հանդիպում մայր դպրոցում
Համբարձման ծեսը Արևմտյան դպրոցում
Համեղ խոհանոց- չորաբլիթներով, սերուցքով և մրգերով համեղ ուտեստ

Մայիսի 31  ուրբաթ

Ընդհանուր պարապմունք` 9.00-9.15
Մարզական էստաֆետաներ
Համեղ խոհանոց՝ պատրաստում են դոնդողներ, մրգային աղցան ՝պաղպաղակով
Շախմատային մենամարտեր, ֆուտբոլային մենամարտ
Լող

Հունիսի  3 երկուշաբթի

Ընդհանուր պարապմունք` 9.00-9.15

Գիտելիքների ստուգում մայրենիից
Գիշերում դպրոցում՝ վրանների տեղադրում,  երեկոյան խարույկ, խաղեր, քննարկում….

Հունիսի 4 երեքշաբթի

Ընդհանուր պարապմունք` 9.00-9.15

Ճամփորդություն Թեղենյաց վանք, Բուժական

Հունիսի 5 չորեքշաբթի

Ընդհանուր պարապմունք` 9.00-9.15

Գիտելիքի ստուգում՝ մաթեմատիկա

Երկրի օրը՝ ՀԱԹ տարբեր թաղամասերում քայլերթեր, էկո աշխատանքներ,  Ձոն երկրին

Անիվներով՝ հեծանիվ, անվաչմուշք, այցելում ենք Սուրբ Երրորդություն եկեղեցու բակ
Լող

Հունիսի 6 հինգշաբթի

Ընդհանուր պարապմունք` 9.00-9.15
Քայլարշավ Հրազդանի կիրճով, դեպի Թումոյի այգի

Հունիսի 7 ուրբաթ

Ընդհանուր պարապմունք` 9.00-9.15
Ֆիլմի դիտում
Սեղանի խաղերի բաց առաջնություն՝ UNO, Monopoly, Գուշակիր թե կարող ես….
Պիցցայի համտես

Հունիսի 9-10-11
Եռօրյա ռազմամարզական ճամբար Սևանի Ժայռ ճամբարում

Պիզայի աշտարակ

Պիզայի աշտարակի անունը դեռ շատ կլսեք ու կկարդաք։ Այն հայտնի է նաև որպես «ընկնող» աշտարակ:

Այն (գտնվել) Իտալիայում`Պիզա քաղաքում: Աշտարակը սկսել է թեքվել դեռևս շինարարության ըն-ացքում 1173 թ.:

Աշտարակի շինարարությունը կատարվել է երկու փուլով, ընդ որում երկու ընդմի-ումներն էլ տևել են բավականին երկար: Շինարարությունը իրականացվել է 1173-1360 թթ.: Ինչպես նշված էր սկզբում, աշտարակը սկսեց թեքվել շինարարության ժամանակ: Պատճառները հայտնիչեն սակայն ենթադրվում է որ դա տեղի էունեցել ստորերկրյա ջրերիպատճառով որոնք զգալիորենփափկեցրել են գետինը կամ էլաշտարակի հիմքը հուսալի չի եղել:

Մինչև այն պահը, քանի դեռ չէին վերակառուցել աշտարակը, այն թեքված էր 5,5 աստիճան դեպի հարավ: Այս պահին աշտարակը թեքված է ընդամենը 4 աստիճանով:

Ընկնող աշտարակի  շինարարությունը սկսել է Բոնանո Պիզանոն։ Բայց, քանի որ թեքվածությունը նկատվել է հենց առա-ին հարկը կառուցելուց հետո, շինարարությունը դադարեցվել է, իսկ վարպետը (լքել)  քաղաքը:

Պիզայի աշտարակի բարձրությունը կարելի է համեմատել ութհարկանի տան հետ: Իտալիայի այս գրավիչ աշտարակը կշռում է 14.453 տոննա:

Կա մի լեգենդ այն մասին, որ Պիզայի աշտարակում իր փոր-երն է արել Գալիլեյը: Ասում են, որ գիտնականը (կանգնել) վերևի հարկում և տարբեր իրեր էր գցում ներքև: Նա փորձում էր ապացուցել, որ ընկնելու արագությունը կախված չէ ընկնող մարմնի զանգվածից:

Ի սկզբանե նախատեսվում էր, որ աշտարակը կլինի 10 հարկանի և կլինի պատշգամբներով: Ինչպես նաև Պիզայի աշտարակը պետք է ունենար զանգակատուն և տանիք: Նախատեսվում էր, որ աշտարակը պետք է կառուցվի 98 մետր բարձրությամբ, բայց կառուցվեց ընդամենը 56 մետր:

Աշտարակն ունի յոթ զանգ, և նրանք բոլորն էլ կարգավորված են յոթ երաժշտական նոտաների վրա: Ամբողջ աշխարհում ամենագեղեցիկ զանգերի հնչեղությունն (ունենալ) Պիզայի աշտարակը:

Աշտարակի կեսը վերակառուցեցին 1233 թվականին: Ճարտարապետ Ջովաննի դի Սիմոնեն սկսեց մասնակցել շինարարությանը 1275 թվականից: Նա կարողացել է ավարտել միայն հինգերորդ հարկը: Աշտարակի ութերորդ հարկի կառուցումն ավարտել է Անդրեա Պիզանոն 1350 թ., և նա աշտարակի վերևում տեղադրել է աշխարհահռչակ զանգակատունը:

Ի՞նչ անունով է նաև հայտնի Պիզայի աշտարակը և ո՞ր երկրում է գտնվում:
Այն գտնվում է Իտալիայում`Պիզա քաղաքում: Աշտարակը նաեւ անվանում էին ընկնող աշտարակ: (1 միավոր)

Պիզայի աշտարակի շինարարությունը կատարվել է երկու փուլով, շինարարությունը դադարեցվել է, ինչո՞ւ: 
Հենց առաջին հարկը կառուցելուց հետո երևացել է, որ աշտարակը ծուռ է, այդ պատճառով էլ դադարեցվել է շինարարությունը։ (0,5միավոր)

3.Ուշադիր կարդա Գալիլեյի մասին պատմվող լեգենդի հատվածը և պատասխանիր հետևյալ հարցերին.
ա) Ի՞նչ էր անում գիտնականի վերևի հարկում: (0,5 միավոր)
Գիտնականը վերևի հարկից ինչ, որ բաներ էր գցում:
բ) Ի՞նչ էր փորձում ապացուցել գիտնականը: (0,5 միավոր)
Նա փորձում էր ապացուցել, որ ընկնելու արագությունը կախված չէ ընկնող մարմնի զանգվածից:

Իներ աշտարակը: (0,5 միավոր)
Աշտարակը պետք է լիներ 89 մետր բարձրությամբ, սակայն եղավ 56 մետր բարձրությամբ և աշտարակը եղավ 8 հարկանի:

Ո՞վ է սկսել Պիզայի աշտարակի շինարարությունը: (0,5 միավոր)
Աշտարակի շինարարությունը սկսել է Բոնանո Պիզանոն:

Ո՞վ է ավարտել Պիզայի աշտարակի շինարարությունը: (0,5 միավոր)
Աշտարակի շինարարությունը ավարտել է Անդրեա Պիզանոն:

Փակագծերում դրված բայերը անհրաժեշտ ձևով համապատասխանեցրո՛ւ տեքստին: (1 միավոր)
Ունեցավ, կանգնեց, լքել, գտնվում է

8.Տեքստի բառերից  4-ում բաց թողած տառի փոխարեն գծիկ է դրված: Լրացրո՛ւ բաց թողած տառերը: (1 միավոր)
Գտնվում է, ընթացքում, ընդմիջումներն, առաջին, լքել, փորձերն, կանգնեց, ունեցավ։

9.Տեքստում  ընդգծված նախադասությունը կետադրիր: (1 միավոր)
Պատճառները հայտնի չեն, սակայն ենթադրվում է, որ դա տեղի է ունեցել ստորերկրյա ջրերի պատճառով, որոնք զգալիորեն փափկեցրել են գետինը, կամ էլ աշտարակի հիմքը հուսալի չի եղել:

10.Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը` ըստ կազմության: (0,5 միավոր)

ա) քաղաք — բարդ
բ) ութերորդ — ածանցավոր
գ) բարձրություն — ածանցավոր
դ) լեգենդ — պարզ

11.Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված: (0,5 միավոր)

ա) աշտարակ — գոյական
բ) գրավիչ — գոյական
գ) ութերորդ — թվական
դ) Իտալիա — գոյական

12.Փակագծերում տրված բառերը ձևափոխելով` տեղադրիր բաց թողած տեղերում: 
Գիտնականը վերևի հարգում կանգնած նայում էր, թե ինչպես են  իր գցած իրերը ընկնում ներքև:
( հարկ, գցել)

13. Տեքստից դուրս գրիր  5  ածական: (1 միավոր)
Տարբեր, աշխարահռչակ, հուսալի, ամենագեղեցիկ, գրավիչ