Հռոմ

Հռոմը աշխարհի հնագույն քաղաքներից է, որն ստացել է «հավերժական քաղաք» անունը։ Այն իր անվանումը ստացել է քաղաքի առասպելական հիմնադիրներից մեկի՝ Հռոմուլոսի անունից։ Ըստ ավանդության՝ Հռոմը հիմնադրվել է մ.թ.ա. 753 թվականին։ Հռոմուլոսի և նրա երկվորյակ եղբայր Հռեմոսի ծնողները եղել են լատինների Ալբա Լոնգա քաղաքի թագավոր Նումիտորի դուստր, Վեստա աստվածուհու քրմուհի Հռեա Սիլվիան և Մարս աստվածը։ Ալբա Լոնգայի գահը գավթած Ամուլիոսը գահի օրինական ժառանգորդ երկվորյակներին հրամայել է գցել Տիբեր գետը։ Երկվորյակները փրկվել են, սնվել գայլի կաթով և կրթվել հովվի մոտ։ Չափահաս դառնալով՝ պատժել են Ամուլիոսին, ապա որոշել քաղաք հիմնել իրենց փրկված տեղում։ Քաղաքի անուն տալու վեճի ժամանակ Հռեմոսը սպանվել է, և քաղաքը Հռոմուլոսի (լատիներեն՝ Romulus) անունով կոչվել է Հռոմ (լատիներեն՝ Roma)։ Հռոմը եղել է հռոմեական անտիկ պետության մայրաքաղաքը, 6-8-րդ դարերում գտնվել է Բյուզանդիայի տիրապետության տակ։ 756 – 1870-ը կարճ ընդմիջումներով եղել է Պապական մարզի մայրաքաղաքը։ Ռիսորջիմենտոյի (իտալերեն բառացի՝ «վերածնունդ») շնորհիվ 1870 թվականին վերամիավորվեց Իտալիայի հետ, 1871 թվականից դարձավ միավորված Իտալիայի թագավորություն, իսկ 1946 թվականից՝ Իտալիայի հանրապետության մայրաքաղաք։

Հայերը Հռոմում

Հայերի բնակության մասին Հռոմում հիշատակություններ կան դեռևս մ.թ.ա. 1-ին դարից։ Մ.թ. 65 թվականին հայոց թագավոր Տրդատ Ա-ն այցելել է (շուրջ 3 հազարանոց շքախմբով) Հռոմ և թագադրվել Ներոն կայսրի կողմից։ 4-րդ դարում Հռոմում հռչակված էր հռետոր Պարույր Հայկազնը, որին Հռոմում հուշարձան է կանգնեցվել։ 552 թ.-ին բյուզանդական զորքերի հրամանատար և Ռավեննայի փոխարքա (541-568) Նարսես Պատրիկը քաղաքն ազատագրել է գոթերից և այնուհետև շինարարական լայն գործունեություն ծավալել Հռոմում (ավանդությունը Նարսեսին է վերագրում «Կիլիկյան» վանքի շինարարությունը)։

7-րդ դարում Հռոմում եղել է հայկական վանք, որի աբբա Թաղասիոսը մասնակցել է 649 թվականի Լատերանի տիեզերաժողովին, 11-րդ դարում՝ հայկական եկեղեցի։ Հռոմում եղել է հայկական թաղամաս։

XIII-XVI դդ. Հռոմի հայ համայնքը, ինչպես նաև իտալահայ մյուս համայնքները, ստվարացել են։ Հռոմ են եկել հայ մտավորականներ, եկեղեցական գործիչներ, վաճառականներ։ Այստեղ ընդօրինակվել են բազմաթիվ արժեքավոր ձեռագրեր, առաջին հայերեն գիրքը («Տոմար Գրիգորյան») Հռոմում տպագրվել է 1584 թվականին։ 1883 թվականին հիմնադրվել է Լևոնյան վարժարանը՝ կաթոլիկ հայ հոգևորականների պատրաստման բարձրագույն դպրոցը։

Հռոմի պետական համալսարանի դասախոսներ (պրոֆեսորներ՝ Գ. Ֆրանկովիչ, Պ. Կունեո, ճարտարապետ՝ Հ. Վահրամյան) զբաղվել են հայ միջնադարյան ճարտարապետության ուսումնասիրությամբ։ 1960-ական թվականներ գրեթե ամեն տարի կատարել են բազմաթիվ գիտարշավներ Խորհրդային Հայաստան և Արևմտյան Հայաստանի տարածքներ։ 1968 թվականին Հռոմում կայացել է հայ ճարտարապետության առաջին ցուցահանդեսը, հրատարակվել հայ ճարտարապետությանը նվիրված չորս մենագրություն։ Ներկայումս Հռոմում բնակվում է շուրջ 500 հայ։

Հայեր՝ ծագման վերաբերյալ ավանդախոսություններ

Հայերի ծագման վերաբերյալ կան մի քանի ավանդախոսություններ տարբեր ազգերի կողմից ասված, հիմնականում կարևորում են հայկական, հունական, վրացական, արաբական և հին եբրայական ավանդախոսություն-ավանդազրույցները։

Հայկական Ավանդազրույց՝

Հայերի կողմից ավանդախոսություն-ավանդազրույցները պահպանվել է Մովսես Խորենացու շնորհիվ և բաճանվում է երկու մասի, մի մասը Քրիստոսից առաջ իսկ մյուսը Քրիստոսից հետո։

ՆԱԽԱՔՐԻՏՈՆԵԱԿԱՆ ՓՈՒԼ

Քրիստոսից առաջ ճամանակաշրջանում ասվում է, որ հայերի սկիզբը տվել է Հայկ Նահապետը, ով առաջին արարչագործ աստվածների որդին է։ Մեզ հստակ չի հասել, թե ով է Հայկի հայրը, բայց մենք կարող ենք այդ բացը լրացնել, քանի որ շումմերա-արքքադական արձանագրություններում ասվում է, որ Հայկի հայրը Արատտայի հովանավոր Հայան/Հայն էր։

ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ՓՈՒԼ

Աստվածաշնչի ծննդոց գրքում ասվում է, որ համաշխարհային ջրհեղեղի հետևանքով ոչ ոք չի փրկվել բացի Նոյից և իր ընտանիքքից։ Համաձայն այդ նույն գրվածքին հենց Նոյի երեք որդիներից՝ Հաբեեթից, Քամից և Սեմից են առաջացել ազգերը։  Ըստ նոր ավանդազրույցի՝ Հաբեթի որդի Թորգոմից էլ սերել է Հայկ Նահապետը, որը, չցանկանալով ենթարկվել բռնակալ Բելին, վերցնում է իր ընտանիքը և Միջագետքից տեղափոխվում Հայկական լեռնաշխարհ։ Ավանդությունը պատմում է, որ Հայկը պատերազմել է Միջագետքի տիրակալ բռնակալ Բելի դեմ և հաղթել նրան։ Բուն Հայոց թվականը սկսվում է հենց այդ օրից՝ Ք․ա 2492 թվականի օգոստոսի 11-ից։

Հունական Ավանդազրույց՝

Հունական աղբյուրներում պահպանվել է հայերի ծագման մասին պատմող մի ավանդազրույց, ըստ որի՝ հայերը ծագում են հույների մեջ մեծ սեր վայելող արգոնավորդներից մեկից։ Յասոնը և մնացած արգոնավորդներն իրենց Արգոն նավով ուղևորվում են Կողքիս, որտեղ էլ փորձում են գտնել ոսկե գեղմը, ինչը համարվում էր անմահության և հավերժության խորհրդանիշը։ Արգոնավորդներից մեկը՝ Արմենոսը, որը Հունաստանի Թեսալիա մարզից էր, մնացած արգոնավորդների հետ միասին չի վերադառնում Հունաստան, այլ մնում է Հայկական բարձրավանդակում, որտեղ էլ ստեղծված պետությունը նրա անունով կոչվում է <Արմենիա>, իսկ այդ երկրի բնակիչները՝ <արմեններ>։

Վրացական Ավանդազրույց՝

Ավանդազրույցները գրի են առնվել մի շարք վրաց հեղինակների կողմից 9-11րդ դարերի ընթացքում։ Ըստ այդ ավանդազրույցների Թորգոմի 8 որդիներից առաջացել են մի շարք կովկասյան ժողովուրդներ։ 8 որդիներից ավագը Հայոսն էր, ումցի էլ հենց առաջացան հայերը։

Արաբական Ավանդազրույց՝

Արաբական ավանդախոսություններում նույն պես հայերի ծագումը կապում են համաշխարհային ջրհեղեղի ճամանակ միակ ողջ մնացած մարդու՝ Նոյի որդիների հետ։ Ըստ ավանդազրույցի Նոյի որդի Հաբեթ (Յաֆիսից) ծնվեց Ավմարը, ապա նրա թոռ Թորգոմ (Լանթանը)։ Եվ հենց Թորգոմից էլ սերեց հայերի նախնի Արմինին։

Հին Եղրայական Ավանդազրույց՝

Հին Եղրայական ավանդազրույցը գրել է Հովսեպոս Փլավիոսը <Հրեական հնախոսություն> գրքի էջերում։ Այնտեղ գրված է՝ <Ուրոսը հաստատեց Հայաստանը>։ Այս գրվածքի վերաբերյալ տարակարծոիւթյուն է առաջացել, ոմանք կարծում են որ այդ գրվածքը կարող վերաբերել է Հայկի սերունդներից Արա Գեղեցիկին, իսկ ոմանք էլ մտածում են, որ գրությունը վերաբերում է Վանի թագավորության արքա Ռուսային, քանի որ նա հայտնի է որպես <Ռուսա Էրիմենայի որդի>, և նրա անունը հիշատակվում է նաև <Ուրսա> տարբերակով։

ԳԻՏԱԿԱՆ ՏԵՍԱՆԿՅՈՒՆ

Այս ամենից բացի կա նաև գիտական վերլուծություն։

1837 թվականին Բեռլինի համալսարանի պրոֆեսոր Պետերմնը հայտարարեց, որ հայերենը հնդեվրոպական լեզվաընտանիքից է։ Որոշ հետազոտողներ հասկացան, որ եթե տարբեր աղգերի լեզուներ ունեն նմանություն, ապա այդ ազգերը ունեն նույնանման ծագմում։ Այս ամենը կապելով իրար սկսեցին գտնել հնդեվրոպական նախահայրենիքի մասին տեղեկություններ։

Այս նախահայրենիքի վայրը Հայկական լեռնաշխարհն էր, Փոքր Ասիայի արևելքը, Իրանական բարձրավանդակի հյուսիս-արևմուտքը և Հյուսիսային Միջագետքի հյուսիսային շրջանները։ Ամեն ինչը ուսումնասիրելուց հետո հետազոտողները հասկացան, որ հայերը և հնդեվրոպական մնացած ազգերը ապրլ են հնդեվրոպական նախահայրենիքում, հետևաբար այս ազգերը ագակիցներ են։  Հայկական լեռնաշխարհն էր, Փոքր Ասիայի արևելքը, Իրանական բարձրավանդակի հյուսիս-արևմուտքը և Հյուսիսային Միջագետքի հյուսիսային շրջանները։ 

Վանի Թագավորություն

Վանի թագավորությունը պետություն էր հայկական լեռնաշխարհում, մ․թ․ա 9-7-րդ դարերում։ Այն անվանել են Ուրարտու, Նաիրի, Բիայնիլի, իսկ Աստվածաշնչում անվանվել է Արարատ։

Անվանման ծագում

Թագավորության հիմնադիր արքան համարվել է Արամե Ուրարտացին։ Նրան հաջորդել է Սարդուրի Ա-ն, ով հզորացրել է պետությունը և 830-ական թվականներին Վանա լճի ափին կառուցել է Վան (Տուշպա, Տոսպ) մայրաքաղաքը։ Այստեղից էլ առաջացել է թագավորության անվանումը՝ Վանի թագավորություն։

Continue reading “Վանի Թագավորություն”

Հայկական լեռնաշխարհ


Հայոց Լեռնաշխարհի տարածքը մոտ 450 հազար քառակուսի կիլոմետր է, եթե վերցնենք միայն Մեծ Հայքը և Փոքր Հայքը։ Իսկ եթե Հայոց Լեռնաշխարհի մեջ հաշվենք նաև Հայոց Կիլիկիան կամ Սիսվանը և Հայոց Միջագետքը, ապա Լեռնաշխարհի տարածքը 586 հազար քառակուսի կիլոմետր է։ Հայաստանի Հանրապետության տարածքը ԽՍՀՄ–ում՝ մինչև Արցախյան ազատագրական պատերազմում տարած հաղթանակը՝ կազմում էր մոտ 29 800 քառ. կմ։ Սակայն, Արցախի հիմնական մասի, ինչպես նաև հարակից Սյունիքի ու Ուտիքի նահանգների որոշ տարածքների ազատագրումից հետո, Հայաստանի Հանրապետության ներկայիս տարածքը՝ Արցախի հետ միասին հասնում է մոտ 42 000 քառ. կմ–ի, այդպիսով կազմելով Հայկական լեռնաշխարհի տարածքի մոտ 9 տոկոսը։ Գրեթե նույնքան տարածք է զբաղեցնում Հայկական լեռնաշխարհի այն հատվածը, որը պատկանում է Իրանի Իսլամական Հանրապետությանը։ Ադրբեջանի Հանրապետությունում տարածքում են գտնվում լեռնաշխարհի նահանգներից Ուտիքը՝ իր մեծագույն մասով՝ ներառյալ Գարդման գավառը, Մեծ Հայքի Սյունիքի նահանգի Երնջակ, Ճահուկ, գավառները, Նախիջևանը, Գողթնը, ինչպես նաև Մեծ Հայքի Այրարատ աշխարհի Շարուր, գավառը, որոնք ներկայումս մտնում են Ադրբեջանի կողմից բռնազավթված հայկական Նախիջևանի Ինքնավար Հանրապետության երկրամասի մեջ, որը Ադրբեջանին է անցել Հայաստանի դեմ 1920թ․ տեղի ունեցած ռուս–թուրքական համատեղ ագրեսիայի հետևանքով։ Այսպիսով Ադրբեջանին է անցել Հայաստանի պատմական տարածքների գրեթե 9-10 տոկոսը՝ մոտ 42–45 հազ․ քառ. կմ։ Հայկական լեռնաշխարհի զգալի մակերեսով տարածքներ կան Վրաստանում՝ Ջավախքը, Թռէղքը, կենտրոնը՝ Ծաղկայ, Բողնոփոր գավառը, կենտրոնը՝ Բողնիս, Մանգլյաց փոր գավառը, կենտրոնը՝ Սակուրեթ։ Ընդամենը շուրջ 20 հազ․ քառ․ կմ։ Հայկական բարձրավանդակի մոտ երեք քառորդը՝ գրեթե 440 հազ․ քառ․ կմ, այժմ գտնվում է Թուրքիայի
Հանրապետության կազմում։

ԱՆՎԱՆՈՒՄ

«Հայկական լեռնաշխարհ» տեղանունը առաջին անգամ օգտագործել և գործածության մեջ է դրել գերմանացի երկրագետ Հերման Աբիխը։ Նա հրատարակել էերկրամասի «Երկրագիտսկան հետազոտություններ Կովկասյան երկրներում» (1878–1887) եռահատոր աշխատությունը, որի 2-րդ և 3-րդ հատորները նվիրված են Հայկական լեռնաշխարհին, որով և շրջանառության մեջ է դրել «Հայկական լեռնաշխարհ» (Armenian Highland) ֆիզիկաաշխարհագրական անվանումը։

Փոքր Կովկաս

1․Փամբակի լեռնաշղթա
2․Արծաթի լեռնաշղթա
3․Գուգարաց լեռնաշզթա
4․Թրիալեթի լեռնաշղթա
5․Մեսխեթի լեռնաշղթա
6․Աչքասար, Ջավախքի լեռնաշղթա

Արևելապոնտական լեռներ

1.Լազիստան
2․Քաջքար
3․Դենիզ լիճ
4․Քաջքար
5․Արդվին
6․Արևելապոնտական լեռնաշղթա

ՀԱՅԿԱԿԱՆ ՏԱՎՐՈՍ

1․Տավրոս բարձրունք
2․Ալադաղ
3․Մարութասար
4․Լեռնային Կիլիկիա